Քերրի Ֆիշերին հուղարկավորել են հակադեպրեսանտի հաբ հիշեցնող տարրայում
Լոս Անջելեսում կայացել է հոլիվուդյան դերասանուհիներ Քերրի Ֆիշերի և իր մոր՝ Դեբբի Ռեյնոլդսի հուղակավորության արարողությունը։ «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսուհուն դիակիզել էին, իսկ դիափոշին թաղել «Prozac» հակադեպրեսանտ հիշեցնող տարրայում։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Rolling Stone-ին։
«Քերրիի սիրելի իրը «Prozac»-ի հսկայական հաբն էր, որը նա գնել էր տարիներ առաջ։ Քերիի դուստրը՝ Բիլլի Լուրդը, ու ես որոշեցինք, որ նա կուզեր թաղվել նման հաբում։ Մենք ավելի համապատախան մի բան գտնել չկարողացանք։ Քերրիին սա դուր կգար»,- մեկնաբանել է դերասանուհու եղբայր Քերրի Թոդ Ֆիշերը։
Կենդանության օրոք Քերրի Ֆիշերը բացահայտ քննարկում էր դեպրեսիայի դեմ իր պայքարի մասին։
Ֆիշերի մայրը հայտնել էր, թե ինչպես է ուզում իրեն հուղարկավորեն։ Դստեր դիափոշու մի մասը Դեբբի Ռեյնոլդսի գերեզմանում են թաղել, մյուս մասը՝ հակադեպրեսանտի հաբ հիշեցնող տարրայում, որը արարողության ժամանակ Թոդ Ֆիշերի ձեռքին էր։