Ռուսները չէին ցանկանում, որ հաղթի Թրամփը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլիեն Քնուեյը կարծում է, որ Ռուսաստանը չէր ցանկանում, որ ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
«Ռուսները չէին ուզում նրա հաղթանակը, որովհետև նա շատ պարզ ասել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, և այժմ՝ որպես նախագահ, որ նա պատրաստվում է մոդերնիզացնել միջուկային պոտենցիալը, նա կոչ կանի մեծացնել պաշտպանության բյուջեն և զարգացնել նավթի ու գազի արդյունահանումը, այն ինչը դեմ է գնում Ռուսաստանի ռազմական և տնտեսական հետաքրքրություններին»,- նշել է Թրամփի օգնականը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սպայսերը կասկածել է, որ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ համապատասխան պատասխան են: