Ամեն մի մարդ իր մոլորությունն ունի. Ալեքսանդր Դյումա
Երջանկությունը կուրացնում է մարդուն ավելի, քան հպարտությունը:
Երբ մարդու ոտքերի տակ հողը երերում է, նա պատրաստ է ձեռք գցել անգամ ծղոտին:
Ցույց տուր, որ քեզ հարգում ես և քեզ կսկսեն հարգել:
Ճանապարհը կիսով չափ կարճ է թվում, երբ շատախոսում ես ինչ-որ մեկի հետ:
Կան բառեր, որոնք երկաթե դռան պես փակում են խոսակցությունը:
Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել:
Կանայք օժտված են անսխալ կանխազգացումով, ունեն իրենց հորինած հանրահաշիվը, որի օգնությամբ կարող են բացատրել ցանկացած հրաշք:
Քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ. սպասել և հուսալ:
Ինչքան որ լավ խոսելու լինես, եթե դու խոսում ես չափից ավելի, ապա վերջ ի վերջո կսկսես հիմարություններ ասել: