ԱՄՆ-ն Ուսամա բեն Լադենի որդու դեմ պատժամիջոցներ է կիրառել
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սկսելու կիրառել Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզա բեն Լադենի և «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման առաջնորդ Իբրահիմ ալ Բաննի դեմ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գերատեսչության հաղորդմամբ՝ Համզա բեն Լադենը ներառվել է պատժամիջոցների ցանկում գործունեության պատճառով, որը «լուրջ ռիսկ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և քաղաքացիների դեմ»: Պետքարտուղարության տեղեկություններով՝ նա պաշտոնապես «Ալ Քաիդա»-ի անդամ է 2015 թվականի օգոստոս ամսից և հանդես է գալիս արևմտյան երկրների մայրաքաղաքների դեմ հարձակումներ իրագործելու կոչերով, այդ թվում՝ «ԱՄՆ-ի և ամերիկացիների դեմ վրեժով»:
Իսկ Իբրահիմ ալ Բաննը, ըստ Պետքարտուղարության, «բազմիցս մասնակցել է մարտիկներ պատրաստելու և լրահավաքի հարցերում»: