Թուրքական իշխանությունները հաստատել են Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածյալի կապերը
Թուրքիայի իշխանությունները հաստատել են Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մեծ կասկածյալի կապերը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչն ույգուր է։ Բացի դա, իշխանությունների տվյալներով, հնարավոր է, որ կասկածյալը թաքնված լինի երկրի սահմաններից դուրս։
Նույնպես նշվում է, որ տղամարդը միայնակ է գործել, այնուամենայնիվ, չի բացառվում, որ նրան աջակցել են։
Հունվարի 1-ին թուրքական «Reina» գիշերային ակումբի վրա իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել է 39, վիրավորվել 69 մարդ։