Բենեդիկտ Քամբերբեչը և գրող Արթուր Քոնան Դոյլը ազգակիցներ են. պատմաբաններ
Պատմաբանները հայտնաբերել են թագավորական ընտանիքի հետ Շերլոքի գլխավոր դերակատարի և վերջինիս հեղինակի ունեցած ազգակցական կապը։ Այս մասին հայտնում է Tochka.net-ը։
Ancestry.com պորտալի ծագումնաբանության բնագավառի պատմաբաններն այս շաբաթ հետաքրքիր բացահայտում են արել։ Պարզվում է, որ անգլիացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը և գրող Արթուր Քոնան Դոյլը ազգակիցներ են։ Նման եզրահանգման հետազոտողները եկել են այն բանից հետո, երբ կազմվել են դերասանի և գրողի տոհմածառերը։
Արդյունքը ցույց է տվել, որ երկու անգլիացիներն էլ միևնույն նախնին ունեն, ով Ջոն Գոնտն է՝ Լանկաստերի առաջին հերցոգն է եղել և Անգլիայի Էդուարդ Երրորդ արքայի որդին։ Գոնտն ապրել է XIV դարում և մահացել 1399 թ.-ին։