ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պատրաստում ՌԴ-ի դեմ
ԱՄՆ հանրապետական սենատորներ Լինդսի Գրեմը և Ջոն Մաքքեյնը պատրաստում են , Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ: Այս մասին գրում է «Ինտերֆակս» գործակալությունը` վկայակոչելով սենատորների խոսքերը:
Պատժամիջոցների էությունը չի բացահայտվել: Իսկ ավելի վաղ Գրեմը դժգոհել էր, որ Թրամփը չի համարում է Ռուսաստանից եկող սպառնալիքը համարժեք «ԻՊ »-ի, Հյուսիսային Կորեայի և Իրանի սպառնալիքներին:
Ըստ սենատորի` Թրամփը կհամոզվի դրանում, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները զեկուցեն նրան Ռուսաստանի` ամերիկյան քարոզարշավին միջամտության հետաքննության արդյունքների մասին: