Էրդողանը հայտնել է, թե որն է Ստամբուլի ահաբեկչությունների նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Ստամբուլում ահաբեկչությունների նպատակը։ Դա թուրքերին իրար դեմ հանելն է և մասնատելը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN Turk-ին։
«Հարձակումների նպատակը թուրքերին իրար դեմ հանելն ու մասնատելն է, հասարակությունում պառակտումն ուժեղացնելը»,- նշել է Էրդողանը։
Նա հայտնել է, որ Թուրքիան երբեք չի հանձնվի ահաբեկչությունների դեմ պայքարում և կշարունակի այն։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը երկրում իրավիճակն ապակայունացնելու համար էր կազմակերպվել։