Ռուս դեսպանին սպանած անձը կապ ուներ Գյուլենի կազմակերպության հետ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաղորդել է ունեցած տեղեկության մասին, որի համաձայն՝ ռուս դեսպան Անդրեյ Կառլովին սպանած անձը կապ է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ։ Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով Anadolu-ին։
«Տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք մեր տրամադրության տակ են, խոսում են այն մասին, որ մարդասպանը կապ է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների հետ»,- հայտնել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նաև նշել է, որ ռուս դեսպանին սպանած անձի մտերիմներից և բարեկամներից ոչ ոք չի ցանկացել նրա մարմինը վերցնել դիահերձարանից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալթնթաշը 2016 թվականի հոկտեմբերից տեղեկություններ էր հավաքել ռուսական դիվանագիտության մասին։