Ադելը տոներին գաղտնի ամուսնացել է
Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ 28-ամյա երգչուհի Ադելը տոներից առաջ հասցրել է օրինականացնել իր հարաբերությունները 42-ամյա Սայման Կոնեկիի հետ։
Մամուլը բավականին հաճախ էր երգչուհուն «ամուսնացնում», սակայն այս անգամ պապարացիները երգչուհու մատին ամուսնական մատանի են նկատել։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Հետաքրքրական է, որ ավելի վաղ Ադելը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ ցանկանում է ամուսնանալ Սուրբ ծննդին և դա անել առանց օտար աչքի։ Կարծես թե բրիտանացի երգչուհին կարողացել է անել իր սրտի ուզածը։
Ինքը՝ Ադելը, և նրա ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից։ Ադելն ու իր սիրելին միասին են արդեն 4 տարի։