50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ մայրացել է
50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ մայր է դարձել։ Նախօրեին երգչուհին և նրա ամուսին Վիսամ ալ Մանը որդի են ունեցել։ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը հաստատել է հայտնիների ներկայացուցիչը։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Ջանեթ Ջեքսոնը և նրա ամուսին Վիսամ ալ Մանան անհամբերությամբ սպասում էին Իսսա ալ Մանայի ծննդին։ Ջանեթը ծննդաբերել է՝ առանց սթրեսի ենթարկվելով։ Նա վերականգնում է ուժերը հարմար պայմաններում։ Այս մասին նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նախոր տարվա ապրիլին երգչուհին հանկարծ դադարեցրեց իր «Unbreakable World» համերգային շրջագայությունները՝ հայտնելով, որ ինքն ու ամուսինը կյանքի այս փուլում ցանկանում են կենտրոնանալ ընտանիքը համալրելու հարցի վրա։