Տնային ճանճերն ապրում են ընդամենը 14 օր. հետաքրքիր փաստեր
Վերջին 4000 տարում ոչ մի կենդանի չի ընտելացվել մարդկության կողմից:
Մեղուն 1 կգ մեղր ստանալու համար պետք է թռչի 2 մլն ծաղկի վրայով:
Տնային ճանճերն ապրում են ընդամենը 14 օր:
Ընձուխտի լեզուն ունի կես մետր երկարություն: Դրա միջոցով նա մաքրում է իր ականջները:
Նոր Զելանդիան բնակեցնում են 4 մլն մարդ և 70 մլն ոչխար:
Առնետն ավելի երկար կարող է գոյատևել առանց ջրի, քան ուղտը:
Հարձակվելով իր զոհի վրա' շնաձուկը փակում է աչքերը… որպեսզի թպրտացող զոհը չվնասի իրեն:
Սննդի պակասի դեպքում ժապավենաձև որթը կարող է ուտել սեփական մարմնի 95 %-ը:
Մարդիկ և փղերը միակն են կաթնասունների մեջ, ովքեր կարող են կանգնել գլխի վրա: