Հայտնի է Ստամբուլի ակումբի վրա հարձակված ահաբեկչի ինքնությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ պարզվել է ահաբեկչի անունը, ով հարձակվել էր Ստամբուլի գիշերային ակումբի վրա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով « CNN Turk»-ին։
Պատասխանելով մամուլի հարցերին՝ Չավուշօղլուն հայտնել է, որ հանցագործի ինքնությունը պարզվել է, այժմ որոնողական աշխատանքներ են տարվում։
Թուրքիայի ԱԳՆ-ն, սակայն, չի նշել ահաբեկչի անունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կասկածյալի կինը ձերբակալվել է։
Հունվարի մեկի գիշերը Ստամբուլի ակումբի վրա հարձակման հետևանքով մահացել է 39 մարդ, 63-ը՝ հոսպիտալացվել։ Զոհերի թվում նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել։