Թուրքիայում Ստամբուլի ահաբեկչության կազմակերպման կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով 5 մարդու։ Գործողությունը տեղի է ունեցել Իզմիրում՝ երկրի խոշորագույն քաղաքներից մեկում։ Ահաբեկիչների որոնումները շարունակվում են ողջ Թուրքիայով։ Այս մասին գրում է Vesti.ru-ն։
39 մարդու կյանք խլած մարդասպանը դեռևս ազատության մեջ է։ Ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի դուրս գա հանցագործի հետքի վրա։ Նախօրեին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել էին երկու արտասահմանցու, նրանց անուններն ու քաղաքացիությունը մամուլին հայտնի չեն։ Գործակալությունները հայտնել էին, որ կասկածյալը կարող է սովորած լինել Սիրիայի ջիհադիստական խմբավորումների ճամբարներում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։