Բրիթնի Սփիրսն Ամանորը դիմավորել է երիտասարդ սիրեցյալի գրկում
Հյուրերը, ովքեր հավաքվել էին Լոս Անջելեսի ակումբներից մեկում, ապշել էին՝ տեսնելով Բրիթնի Սփիրսին նրա նոր ընկեր Սեմ Ասգարիին։ Հենց այդ ակումբում էր զույգը դիմավորել Նոր տարին։ Այս մասին գրում է 7days.ru-ն։
Սկզբից, երբ դեռ նոր էին շշուկներ պտտվում նրանց սիրավեպի մասին, ոչ ոք չէր ցանկանում հավատալ, որ Սեմն ու Սփիրսը հանդիպում են։ Իսկ երբ լուսանկարներ հայտնվեցին, բոլորը համոզված էին, որ դա գործնական հանդիպում է եղել։
Այժմ արդեն ոչ ոք չի կասկածում, որ Ասգարին իսկապես 35-ամյա երգչուհու նոր զուգընկերն է։ Դեռևս ոչ վաղ անցյալում երգչուհին գանգատվել էր, որ հոգնել է իր անհաջող սիրավեպերից ու այն տղամարդկանցից, ովքեր անընդհատ փորձում են «խաղեր խաղալ իր հետ»։ Միգուցե հենց այժմ էլ նա գտե՞լ է իր միակին։
Ասգարիի արմատներն Իրանից են։