Ղրղզստանում կստուգեն՝ արդյոք երկրի քաղաքացին կապված է Ստամբուլի ահաբեկչության հետ, թե ոչ
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ստուգում են Ստամբուլի ահաբեկչությանը երկրի քաղաքցու մասնակից լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեն ստուգում է Ստամբուլի ահաբեկչությանը Ղրղզստանի քղաքցու մասնակից լինելու մասին տեղեկությունը։Թուրքիայի իշխանություններին հարցում է ուղարկվել»,- գործակալությանը հայտնել է մամուլի քարտուղար Ռախատ Սուլեյմանովը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում ամանորյա գիշերն ահաբեկչական գործողություն էր իրականացվել, ինչի հետևանքով 39 մարդ էր զոհվել, 65-ը վիրավորվել էր։
Հաղորդվել է, որ նախնական վարկածով ահաբեկչությունն իրականացրել է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի մի բնակիչ։ Կատարվածի ողջ պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։