Թուրքիայի խորհրդարանը կերկարաձգի երկրում արտակարգ դրությունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ռազմական հեղափոխության փորձից հետո երկրում 3 ամիս արտակարգ դրություն հաստատելու մասին հայտարարություն էր արել։
Հաղորդվում է, որ ռազմական հեղափոխության փորձի ընթացքում զոհվել է 246 մարդ, 2185 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։