Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանածի՝ Ալեքսիս Օհանյանի հետ Նոր Զելանդիայում է (լուսանկարներ, տեսանյութ)
Անցյալ շաբաթ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսն իր նշանադրության հուզիչ արարողությամբ զարմացրել էր աշխարհը։ Իսկ այժմ 35-ամյա թենիսիստուհին իր 33-ամյա փեսացու Ալեքսիս Օհանյանի հետ Ամանորը դիմավորել է Նոր Զելանդիայում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նոր Զելանդիայում թենիսիստուհին պետք է մասնակցի ավանդական մրցաշարին։ Այդ ընթացքում զույգը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։
Բացի դա, գեղեցկուհին նաև Նոր Զելանդիայում արված տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում։