Ստամբուլի ահաբեկչության հեղինակը «ԻՊ» է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խումբը պատասխանատվություն է ստանձնել Ստամբուլի «Reina» գիշերային ակումբի վրա հարձակման համար: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական ակտի իրագործման մեջ կասկածյալը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի է, որ հնարավոր է` կապված է «ԻՊ» հետ:
Հիշեցնենք, որ զինված հարձակման արդյունքում 39 մարդ զոհվել է, իսկ 69-ը` հոսպիտալացվել: