Ստամբուլի ակումբում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվողը Ղրղզստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի է
Ստամբուլի ոստիկանությունը հայտնել է, որ «Reina» ակումբում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվողը Ղրղզստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի է: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը` հարձակվողները հնարավոր է կապված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի հետ:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Reina» ակումբի վրա հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում 39 մարդ է սպանվել, 69-ը հոսպիտալացվել են: