Աքաղաղի կանչն ինձ համար նոր լուսաբացի ու նոր օրվա սկզբի հետ է ասոցացվում. Գաբի Գալոյան
Երգչուհի Գաբի Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել և ամանորյա շնորհավորանք հղել.
«Աքաղաղի կանչն ինձ համար նոր լուսաբացի ու նոր օրվա սկզբի հետ է ասոցացվում... հիշում եմ տատիկիս տանը, զրնգուն ձայնից արթնանում էի դրական լիցքերով... աքաղաղն իր հպարտ կեցվածքով նոր օրվա սկիզբն էր ազդարարում:
Մեր Տեր, Փրկիչ, օրհնի և լուսավորի այս տարին, ուժ, սթափ գիտակցություն, զգոնություն տուր մեր ժողովրդին, պաշտպանի մեզ ու վեր բարձրացրու»: