Անհայտ փաստեր հայտնիների կյանքից
Ամերիկացի գրող Օ’Հենրին գրել սկսել է այն ժամանակ, երբ բանտարկված էր յուրացման համար: Հետագայում նա այնքան հայտնի դարձավ, որ բանտի մասին բոլորը մոռացան:
Հեմինգուեյը վերապրել է 5 պատերազմ, 4 ավտոպատահար, 2 ավիավթար:
Գրականության պատմության մեջ «գեյ»բառն առաջին անգամ օգտագործել է Գերտրուդա Սթեյնը, ով լեսբուհի էր:
Օնորե դե Բալզակը պաշտում էր սուրճը: Նա ամեն օր խմում էր մինչև 50 բաժակ թուքական սուրճ:
Ագաթա Քրիստին գրեթե չէր կարողանում ձեռքով գրել: Նրա բոլոր վեպերը թելադրված են:
«Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջ. Ռ. Ռ. Թոլքինն ատում էր ֆրանսիացիներին' սկսած Վիլհելմ Նվաճողից:
Մարկ Տվենը պաշտում էր կանուներին' փոխարենը տանել չկարողանալով երեխաներին: Մի անգամ նա հայտարարել է. «Եթե հնարավոր լիներ կատուներին և մարդկանց միացնել իրար, մարդկային տեսակը դրանից միայն կշահեր, իսկ կատվային տեսակն անկասկած անկում կապրեր»: