Ստամբուլի ահաբեկչությունը կապ ունի տարածաշրջանի իրադարձությունների հետ. Էրդողան
Ստամբուլի ահաբեկչության նպատակը Թուրքիան ապակայունացնելն է և քաոս սերմանելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությանը:
«Մենք հասկանում ենք, որ տարբեր ահաբեկչական կազմակերպությունների իրականացրած հարձակումները կապ ունեն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Մասնավորապես «Reina» գիշերային ակումբում, հրաձգության հետևանքով զոհվել է 35 մարդ և վիրավորվել 40 մարդ: