Ահաբեկչություն՝ Ստամբուլում. կա 35 զոհ և 40 վիրավոր
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Մասնավորապես «Reina» գիշերային ակումբում, հրաձգության հետևանքով զոհվել է 35 մարդ և վիրավորվել 40 մարդ:
Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը, հայտնում է Reuters-ը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման պահին ակումբում 700-800 մարդ է եղել: