Ջասթին Բիբերը կուղևորվի տիեզերք
Հանրահայտ կանադական երգիչ Ջասթին Բիբերը համալրել է հայտնիների այն ցանկը, ովքեր ցանկանում են իրենց տիեզերագնաց զգալ:
Ներկա դրությամբ տիեզերք թռչելու համար տոմս են պատվիրել 600 մարդ: Նրանց թվում են հայտնի աստղեր Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Հենքսը և Էշթոն Քատչերը, հայտնում է РИА Новости-ն:
Նախատեսվող թռիչքի համար Բիբերն արդեն 250 հազար դոլար է վճարել:
Բրենսոն ընկերությունը, որը կազմակերպում է նմանատիպ թռիչքներ հրավիրել է Բիբերին և իր պրոդյուսերին մասնակցել Virgin Galactic-ի ծրագրին և թռչել տիեզերք: