Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին անցել է համեմատաբար հանգիստ. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»: