Քանի՞ տարվա պատմություն ունի Բրյուսելում գտնվող Միզող տղայի արձանը և ի՞նչ է այն խորհրդանշում
Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է անմիջապես Գրան-պլասի մոտակայքում՝ Rue de l'Étuve / Stoofstraat և Rue du Chêne / Eikstraat փողոցների հատման վայրում։ Դա մերկ մանչուկի տեսքով փոքր արձան-շատրվան է, որը միզում է լողավազանի մեջ։
Արձանի ստեղծման ճշգրիտ տարեթիվը և հանգամանքները հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն արձանն արդեն իսկ գոյություն ուներ XV դարում, հավանաբար 1388 թվականից։ Որոշ բրյուսելցիներ պատմում են, որ այն կանգնեցվել էր ի հիշատակ Գրիմբերգենի ճակատամարտի իրադարձությունների, երբ Գոտֆրիդ 3-րդ թագավորի որդու օրորորցը կախվել էր գյուղի վրա, որպեսզի ապագա թագավորի տեսքը ոգեշնչեր քաղաքացիներին, իսկ երեխան այնտեղից միզում էր ծառի տակ կռվող զինվորների վրա։
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ արձանն ի սկզբանե կոչված էր քաղաքացիներին հիշեցնել այն տղայի մասին, որը միզելով հանգեցրել է քաղաքային պատերի տակ, թշնամու կողմից դրված սպառազինությունները։
Իր այժմյան տեսքն արձանը ստացել է 1619 թվականին ի շնորհիվ Ժերոմ Դյուկենուա արքունական քանդակագործի, ավելի հայտնի քանդակագործ՝ Ֆրանսուա Դյուկենուայի հոր վարպետության։ Սկսած 1695 թվականից արձանը բազմից գողացել են։