Ինչպես է ծագել սենդվիչ անունը
Սենդվիչ (անգլերեն` Sandwich), սնունդ, որը պատրաստվում է հացի երկու շերտով, որոնցի միջև դրվում է մեկ կամ մի քանի մսի կտոր։
Բառը ծագում է Սենդվիչ կոմսության անունից (գտնվում էր հարավարևելյան Անգլիայում)։ Ըստ ավանդության՝ 18-րդ դարում ապրած Սենդվիչի կոմսը՝ Ջոն Մոնտեգյուն խաղամոլ էր, և նրա խոհարարը հորինել է «սենդվիչը»՝ բարակ հացի մեջ դրված մսեղեն և բանջարեղեն, որպեսզի կոմսը կարողանա և սնվել և շարունակել թղթախաղը։
Կոմսության անվան նախնական ձևը՝ «Sandwicæ»-ն նշանակել է «ավազոտ նավահանգիստ» կամ «ավազոտ շուկա»։