Վերա Բրեժնևայի մեծ աղջիկը փոխել է ոճը
Երգչուհի Վերա Բրեժնևայի մեծ աղջիկը՝ Սոնյա Կիպերմանը, ով 14 տարեկան է, փոխել է իր ոճը: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Սոնյայի Instagram-ի էջի:
Սոնյան լուսանկար է հրապարակել, որտեղ դիմահարդարված է բավականին մուգ տոների մեջ, իսկ վարսերը ոչ սովորականի նման են: Վերջինս այլևս չունի շատ երկար վարսեր:
Նրա էջին հետևողներն արձագանքել են հրապարակած լուսանկարին. «Դու գեղեցկուհի ես», «Քեզ շատ է սազում»:
Նշենք, որ վերջերս Սոնյան և իր մայրը՝ Վերա Բրեժնևան դարձել էին ն «Tattoo Sweaters»-ի դեմք: