Անիտա Ցոյը հանուն ընտանիքի մեծ գումարներից է հրաժարվել
Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ թողել է սիրելի աշխատանքը՝ հանուն ընտանիքի: Երգչուհին մտադիր է տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհի հրաժարվել է բոլոր համերգներից, կորպորատիվ միջոցառումներից, որոնք, չնայած նրան մեծ գումարներ կբերեին: Երգչուհին, սակայն, չի ափսոսում իր որոշման համար, քանի որ վերջինս մշտապես ասել է, որ իր ամուսինն ու երեխան միշտ առաջին տեղում են իր համար:
«Ընտանիքին սեր ու գորով է պետք: Ես 2017-ը կդիմավորեմ իմ սիրելի ընտանիքի հետ, իսկ հետո կանցնեմ իմ աշխատանքին: Տարին դեռ նոր է սկսվելու»,-անկեղծացել է երգչուհին: