Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանի գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Նոր տարվա ու Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին գրում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը ԵՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում ինտեգրման գործընթացների զարգացման գործում։
Պուտինը շեշտել է, որ կողմերը կարունակեն համատեղ աշխատանքները քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու հումանիտար համագործակցության զարգացման ու հրատապ միջազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգման գործում