Ալկալային դիետա՝ Վիկտորիա Բեքհեմի կողմից
Բազմազավակ մայրիկ Վիկտորիա Բեքհեմը մշտապես օգտվում է իր տնային նոթատետրից, որտեղ առողջ սննդի մասին է գրված: Նրա հիմքում ընկած է ալկալային դիետան, որն իջեցնում է օրգանիզմում թթվայնության աստիճանը:
Դրան կարելի է հասնել օրինակ փոխարինելով սովորական վնասակար շաքարավազը մեղրով և կոկոսի շաքարավազով:
Ընդ որում` Վիկտորիան նախընտրում է հում, անմշակ սնունդ և տարբեր ապրանքներ` պատրաստված այծի ու ոչխարի կաթի հումքից:
Բայց ամենակարևորն այն է, թե ինչից է սկսվում Վիկտորիայի ամեն օրը. խմել տաք ջուր լիմոնով, որը թույլ է տալիս նորմալացնել ալկալային բալանսը: