Պուտինը՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների մասին
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև նշել, որ ՌԴ-ն և Թուրքիան կշարունակեն աշխատանքներ տանել հարաբերություններն ամրապնդելու նպատակով:
Նշվում է նաև, որ ՌԴ նախագահն իր գոհունակցությունն է հայտնել, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հաջողվել է բերել որոշակի մակարդակի վրա, երբ հնարավորություն կտա վերականգնել նախկինում եղած տնտեսական, քաղաքական և այլ ոլորտների հարաբերությունները: