Փերիս Հիլթոնն ու Քիմ Քարդաշյանը 10 տարի անց հաշտվել են
Քիմ Քարդաշյանը և Փերիս Հիլթոնը երկար տարիներ ընկերներ են եղել, սակայն տարիներ անց նրանց ընկերությունը վերածվեց թշնամանքի: Նախկին լավագույն ընկերները շուրջ 10 տարի չէին շփվում միմյանց հետ, սակայն 2016 թ.-ը փոխեց ամեն բան: Սուրբ Ծնունդի հավաքույթին, որը կազմակերպել էր Քարդաշյանների ընտանիքը, մասնակցել է նաև Փերիսը, ինչը անմիջապես լրագրողին ստիպել է խոսել նախկին ընկերների հաշտեցման մասին:
Շատերը գտնում են, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Քարդաշյանի Փարիզի կողոպոտից հետո, որի ընթացքում նրանից գողացել էին 11 միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
Քարդաշյանը այդ միջադեպից հետո սկսել է վերաարժևորել ամեն բան, ինչի արդյունքը, հավանաբար, նախկին ընկերուհուն վերադարձնելու փորձն է:
Հիշեցնենք, որ աշխարհը Քիմի մասին իմացավ հենց Փերիս Հիլթոնի հետ ընկերություն անելու շնորհիվ: Բայց Քիմի հայտնի տեսանյութից հետո Փերիսը կոպիտ արտահայտվեց Քիմի հասցեին, ինչից հետո նրանք դադարեցին շփվել: