ՀՀ ՊՆ-ը գործողություններ է կատրում` պարզելու հայկական դիրքում սպանված ադրբեջանցու ինքնությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ կատարվում են համապատասխան գործողություններ հայկական դիրքում սպանված ադրբեջանցու ինքնությունը պարզելու ուղղությամբ։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ»: