Քեյք Միդլթոնը և Քիմ Քարդաշյանը 2016թ.-ի նորաձևության թրենդների տասնյակում (լուսանկարներ)
Spletnik.ru կայքը ներկայացնում է 2016թ.-ի նորաձևության ամենաաղմկահարույց թրենդները` առանձնացնելով 10 լավագույնները:
Առաջին տեղում մշտապես ակտուալ կարմիր շրթներկ է, որն արդեն մի քանի տասնյակ տարիներ ունի ի հավատարիմ երկրպագուներն ամբողջ աշխարհում: Շպարի մեջ շուրթերի շեշտադրումը նախընտրում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Դիտա ֆոն Թիզը, Սքարլեթ Յոհանսոնը և այլն:
Երկրորդ տեղում նույնպես դիրքերը չզիջող թրենդ է` smokey eyes-ը: Երրորդը նույնպես աչքերի շպարին է վերաբերում` դասական ընդգծումն է` սլաքները, որի սիրահարը Թեյլոր Սվիֆթն է:
Ամենահայտնի սանրվածքը թեթևակի ալիքաձև սանրվածքն է, ինչպես Քեյթ Միդլթոնի մոտ: Իսկ Քիմ Քարդաշյանի շպարհը հայտնվել է ընդամենը 24-րդ տեղում:
Նորաձևության 10 լավագույն թրենդները
1. Կարմիր շրթներկ
2. Smokey eyes
3. Աչքերի դասական ընդգծում
4. Ֆրանսիական մատնահարդարում
5. Բնական շպար
6.Թեթևակի ալիքաձև սանրվածք
7. Բարձր սանրվածք
8. Բոբ-կառե
9. Աչքերի շպար` միայն մատիտի օգագործմաբ
10. Փայլուն շուրթեր