Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու նախագիծը
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի Սահմանադրության՝ նախագահի լիազորությունները մեծացնելու վերաբերյալ փոփոխությունը։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների մասին օրինագիծը, որը ստորագրել է իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» 316 պատգամավոր։
Օրինագծի քննարկումները սկսվել էին դեկտեմբերի 20-ին և 9 օր են տևել։ Ինչպես նշում է գործակալությունը՝ վերջին օրը հանձնաժողովը օրինագիծը քննարկել է 17 ժամ շարունակ։
Ինչպես նշում է Reuters-ը՝ հաջորդ տարվա գարնանը Թուրքիայում ծրագրվում է ընդունված փոփոխությունների կապակցությամբ հանրաքվե անցկացնել։