Անջելինա Ջոլին անակնկալ է մատուցել իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին անակնկալ է մատուցել իր նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին՝ թույլ տալով երեխաներին տեսնել Սուրբ Ծննդյան օրը: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով US Magazine-ին:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Բրեդը նվերներ է հանձնել երեխաներին և շնորհավորել նրանց տոների կապակցությամբ:
Նվերների արժեքներն ըստ պարբերականի՝ հսկայական թվերի են հասնում: Կարելի է ասել, որ դերասանը հսկայական կարողություն է ծախսել:
Անջելինա Ջոլին իր հերթին աշխատել է այնպես անել, որպեսզի հանդիպումը կայանա հարմարավետ ու ջերմ պայմաններում: