ԶԼՄ-ները կրկին ամուսնացրել են Ադելին
ԶԼՄ-ները կրկին ենթադրել են, որ երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ Սայմոն Կոնեկի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegraph պարբերականին:
Նշվում է, որ վերջերս երգչուհու մատին մատանի է նկատվել և շատ միջազգային լրատվամիջոցներ այն անվանակոչեցին ամուսնական: Ըստ խոսակցությունների՝ երգչուհին ամուսնացել է Լոս Անջելեում, և, ենթադրաբար Սուրբ Ծննդյան օրը: Սակայն, երգչուհու ներկայացուցիչը որևէ մեկնաբանություն չի տվել, ասելով, որ ներկա պահին ոչինչ չի կարող մեկնաբանել:
Նշենք, որ երգչուհու ամուսնության մասին լուրերը ոչ առաջին անգամն են տարածվում: Նման լուրեր տարածվել էին նաև ապրիլ ամսին: