Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրայում կրակի դադարեցման հարցը, ինչպես նաև, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական հարցի շուրջ՝ Աստանայում կայանալիք բանակցությունների վերաբերյալ:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ կրակի չդադարեցմանն ուղղությամբ արված քայլերն ուղղված են ի պաշտպանություն «ԻՊ»-ի: