Ինչ գույնի հագուստով պետք է դիմավորել 2017թվականը (լուսանկարներ)
Հրե աքաղաղը նախապատվությունը տալիս է կարմիրի տարբեր երանգներին` սկսած ամենաբացից մինչև բոսորագույն, նաև ոսկեգույն, որոնց հետ կարելի է համատեղել սևը, ճերմակը, մարգարտագույնը: Հենց այս գունապնակի հագուստով էլ հարկավոր է դիմավորել հրե աքաղաղի տարին:
Բացի այդ, այս գույները նպատակահարմար կլինեն Նոր տարվա զարդարանքների և ամանորյա գիշերի հագուստի ընտրության հարցում: Նրանց համար, ովքեր սիրում են դասականը, պետք է զերծ մնան հողային և ճահճային երանգներից: Աքաղաղը չի սիրում նաև կապույտը և դեղնականաչավուն երանգը:
Գույներ ընտրելիս պետք է խուսափել պասիվ կամ ընդհակառակը շատ տարօրինակ խառնուրդներից: Թեˊձեր արտաքինի և թեˊ տան զարդարանքի պարագայում օգտագործեք կարմիրի հրեղեն երանգները, որի հետ միասին հարուստ տեսք կապահովեն ոսկին, ամանորյա սպիտակն ու սևը` ստեղծելով անկրկնելի և իդեալական տոնական տեսք:
Ամանորի գիշերվա զգեստը պետք է լինի թեթև, հարմարավետ, եթերային: Սա անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած պարագայում ձեզ հանգիստ զգաք ու ազատ` պատրաստ ամեն պահ նետվել նոր արկածների գիրկը:
Այդպիսի զգեստները նաև երջանկություն, ուրախություն և դրական էներգիա են փոխանցում: Հենց սա է ցանկանում 2017թ.-ի տերը` հրե աքաղաղը: Չէ՞ որ աքաղաղը երբեք իր տեղում անշարժ չի մնում, նա պայծառ է ու էներգիայով լի` պատրաստ ամենուր լինել առաջինը: