Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին այն բանում, որ դաշինքը աջակցություն չի ցուցաբերում թուրքական բանակին սիրիական Էլ Բաբը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու հարցում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Էլ Բաբում մենք չենք տենում նույնիսկ ամենափոքր օգնությունը ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների կողմից: Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի»,- հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում գիտնականներին պարգևատրելու արարողության ժամանակ:
Նա հերքել է այն մեղադրանքները, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և նշել է, որ Թուրքիան մեծ ներդրում ունի «ԻՊ»-ի դեմ պայքարում: