Դեբբի Ռեյնոլդսի վերջին խոսքերը դստեր՝ Քերրի Ֆիշերի մասին է եղել
Հոլիվուդյան դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսի վերջին խոսքերը եղել են դստեր՝ Քերրի Ֆիշերի մասին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Ինչպես պատմել է դերասանուհու որդին՝ մայրը իր հետ միասին տանն է եղել և քննարկել դստեր թաղման արարողությունը։ Որոշ ժամանակ անց դերասանուհին ասել է.« Ես այնպես եմ նրան կարոտում, ուզւոմ եմ Քերրիի հետ լինել»։
15 րոպե անց Ռեյնոլդսը ուղեղի կաթված է ստանում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարի Ռեյնոլդսը մի քանի կաթված է տարել, որոնց հետևանքով առողջական վիճակը վատացել է, և ենթադրվում է, որ դերասանուհին չի կարողացել տանել դստեր մահը։