Փինկը երկրորդ անգամ մայրացել է (լուսանկարներ)
Ամերիկյան երգչուհի Փինկն իր ամուսնուն՝ Քերի Հարտին է նվիրել սուրբծննդյան ամենալավ նվերը՝ մայրանալով երկրորդ անգամ։ Այս մասին գրում էCosmo.ru-ն։
Երգչուհին նորածին որդու առաջին լուսանկարները հրապարակել է ինստագրամյան իր էջում։ Փոքրիկը կրում էՋեյսոն Մուն Հարտ անունը։
Հիշեցնենք, որ Փինկը և Քերի Հարտն ամուսնացած են արդեն 10 տարի։Զույգի առաջնեկն աղջիկ է՝ Ուիլոու անունով։