Բրեդ Փիթը Սուրբ Ծնունդին հանդիպել է երեխաներին
Ամերիկյան դերասան Բրեդ Փիթը սուրբծննդյան տոներին հանդիպել է երեխաների հետ։ Այս մասին հայտնում է US Magazine-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ինչ-որ պահ Բրեդն իսկապես տեսել է երեխաներին տոնական նվերներով փոխանակվելու համար»,- պատմել է աղբյուրներից մեկը։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Ջոլին է կազմակերպել տոնական հանդիպումը, որին նաև հոգեբույժ է ներկա եղել։ Հաղորդվում է, որ Փիթը երեխաներին նվերներ է տվել։
Նշենք, որ Փիթը և դերասանուհի Անջելինա Ջոլին ունեն 6 երեխա։