Քերրի Ֆիշերի մահվան հաջորդ օրը կյանքից հեռացել է նաև իր մայրը
Ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի 84-ամյա Դեբբի Ռեյնոլդսը դստեր՝ դերասանուհի Քերրի Ֆիշերի մահվա հաջրոդ օրը հոսպիտալացվել է և կյանքից հեռացել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշենք, որ դուստրը՝ Քերրի Ֆիշերը, ով հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմում արքայադուստր Լեայի կերպարով, սրտի կանգից մահացել էր 60 տարեկան հասակում։ Դերասանուհու ինքնազգացողությունը վատացել էր Լոնդոնից Լոս Անջելես կատարած թռիչքի ժամանակ։
Դերասանուհու որդին՝ Թոդդ Ֆիշերը հաղորդել է, որ Դեբբի Ռեյնոլդսը հիվանդանոցում ուղեղի կաթվածից է մահացել։
«Այժմ նա Քերրիի հետ է, և մեր սրտերը կոտրված են»,- ասել է Ֆիշերը։