Հատապտուղներից պատրատված հյութն ամենաօգտակարն է համարվում
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ամենաօգտակարը հատապտուղներից պատրաստված հյութերն են: Հատապտուղները պարունակում են ամենաանհրաժեշտ վիտամինները, որոնք կարևոր են օրգանիզմի համար: Հատապտուղներից պատրաստված հյութերը կարողանում են մարդուն օրվա ընթացքում ապահովել բոլոր օգտակար վիտամիններով: Համաձայն Մերիլենդի համալսարանի կատարած ուսումնասիրությունների' ամենաօգտակարը ազնվամորուց պատրաստած հյութն է, որը հարուստ է С, Е, А վիտամիններով:
Հատապտուղների հյութը միշտ ներառված է լինում դիետիկ սնդակարգի ցուցակում: