Ռուս դերասանն իր մեղավրորությունն է տեսնում Սերգեյ Բոդրովի մահվան հարցում
Հայտնի դերասան Սերգեյ Բոդրովի մահվան մեղավորությունն իր վրա է վերցրել դերասան Անդրեյ Ֆյոդորովը: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Նրա մահվան հարցում, մենք ենք մեղավոր: Մենք իրենց նկարահանումներից առաջ Կարմադոնի կիրճում էինք նկարահանումներ իրականացրել, և հենց ես էի խորհուրդ տվել նկարահանումներն իրականացնել հենց այդ վարում: Սերգեյն էլ հարցրեց ինձ մանրամասներ, ես էլ` ներկայացրեցի նրան: Դա շատ վտանգավոր վայր է»,-ասել է դերասանը:
Դերասանի խոսքով՝ ինքն ու Բոդրովը ծանոթացել են «Եղբայրը» ֆիմի նկարահանումների ժամանակ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բոդրովը իր նկարահանման խմբի հետ միասին, անհայտ կորել է Կարմադոնի կիրճում, որտեղ իրականացնում էին «Սվյազնոյ» (ռուս.՝ «Связной») ֆիլմի նկահարումները։ Դեպքը տեղի է ունեցել Կոլկա սառույցի հոսքի պատճառով: