Մեծն Գեթսբիի աստղը հանդես կգա Հիլարի Քլինթոնի դերում
«Մեծն Գեթսբի» ֆիլմի աստղ Քերի Մալիգանին առաջարկել են գլխավոր դերը ստանձնել ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմում. հայտնում է Лента.ru-ն' վկայակոչելով “The Hollywood Reporter”-ը:
Դերասանուհու հետ համաձայնություն դեռ չի կնքվել, սակաjն առաջարկը հետաքրքրել է նրան: Մոտ ժամանակներս դերասանուհին պետք է հանդիպի ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Պոնսոլդտի հետ նախագիծը քննարկելու համար: Քերին անձամբ հետաքրքրված է եղել այս դերով: Մոտ ժամանակներս դերասանուհին պետք է հանդիպի Պոնսոլդտի հետ, որպեսզի նախագիծը քննարկվի: Ավելի վաղ գլխավոր դերի համար հավակնում էին Սքարլեթ Յոհանսոնը, Էմմա Սթոունը և Ջեսսիկա Չեսթեյնը: