Բեյոնսեն վաճառում է իրեն 25.000 դոլարով
Բեյոնսեն աճուրդի է հանել ինքն իրեն. նա, ով առաջինը կվճարի 25.000 դոլար, մի ամբողջ օր կանցկացնի հայտնի երգչուհու հետ` "Show World Tour" համերգային շրջագայության ընթացքում:
Այդ հաջողակը ժամանակ կանցկացնի կուլիսներում, կստանա բազաթիվ նվերներ, կպատրաստեն աստղի և իր հատուկ ֆոտոշարքը, որից հետո նա VIP կարգավիճակում կդիտի Բեյոնսեի համերգը:
Աճուրդը կտևի մինչև հուլիսի 11-ը: Հենց այդ օրն էլ կհրապարակվի հաջողակի անունը: